Իրանն ու Հայաստանը նմանատիպ իրավիճակում են հայտնվել` երկուսն էլ մեկուսացման մեջ են եւ ձգտում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ 8 հուլիսի 2008 - 13:42 AMT PanARMENIAN.Net - Հարաբերություններն ԱՄՆ-ի ու Իրանի միջեւ հարկավոր է դիտարկել հետեւյալ տեսակետներից` դիվանագիտական, ռազմական եւ տնտեսական: Այդ մասին Երեւանում «Իրանը որպես տարածաշրջանային տերություն` խնդիրներն ու հեռանկարները» սեմինարի ժամանակ հայտարարել է Jane's հետազոտական կենտրոնի վերլուծաբան Ռիչարդ Գիրագոսյանը: Նրա խոսքերով, սեպտեմբերի 11-ից հետո ամերիկա-իրանական հարաբերությունները նոր փուլ մտան: «ԱՄՆ-ն արշավ սկսեց ընդդեմ Թալիբան շարժման Աֆղանստանում, ինչը շահավետ էր Իրանի պետական շահերի համար: Այնուհետեւ սկսվեց ահաբեկչության դեմ պայքարը: Ճիշտ է, Իրանը ԱՄՆ-ի կամքով հայտնվեց «չարիքի առանցքում»: Ամերիկացիների սխալ կառավարումը հետպատերազմյան Իրաքում նպաստում է Իրանի կայացմանը որպես տարածաշրջանային տերության: Ինչ վերաբերում է Իրանի միջուկային ծրագրին, ապա դա ազգային հպարտության հարց է եւ պատասխան է Իսրայելի, հնարավոր է նաեւ Պակիստանի ու Հնդկաստանի միջուկային սպառնալիքին»,ասել է Գիրագոսյանը: Նա նաեւ գտնում է, որ Իրանի վիճակը նման է Հայաստանի վիճակին` փաստորեն այս երկու երկրները գտնվում են մեկուսացման մեջ եւ ձգտում են դառնալ տարածաշրջանային խաղացողներ: Անդրադառնալով Իրանի դեմ ԱՄՆ-ի հնարավոր օդային հարձակմանը` ամերիկացի փորձագետը նշել է, որ այն անարդյունավետ կլինի: «Ամերիկյան բանակը չափազանց շատ է զբաղված Իրաքով ու Աֆղանստանով, նրա տեխնիկական հնարավորությունները սահմանափակ են: Սակայն ամենակարեւորն այն է, որ հարձակման դեպքում Իրանում կբարձրանա ազգային դիմադրության ալիք` դիմակայելու համար Ամերիկային, եւ նույնիսկ ընդդիմությունը կպաշտպանի հայրենիքը»,-ընդգծել է Jane' s-ի փորձագետը: Նա գտնում է, որ ԱՄՆ-ի դիրքորոշումն այժմ հետեւյալում է` խոչընդոտել Իրանի ազդեցության աճին Իրաքում, ինչը, մասնավորապես, արտահայտվում է նրանում, որ շիաներին զենք է մատակարարում «Հեզբոլլահ» կազմակերպությունը: «Միեւնույն ժամանակ Իրանը չափազանց լուրջ մարտահրավեր է ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի հարաբերությունների համար: Վաշինգտոնում արդեն սկսել են համարել, որ Իրանի հետ ավելի լավ է խոսել, քան սպառնալ նրան: Սակայն այժմյան նախագահի վարչակազմը նման քայլերի պատրաստ չէ: Ես հուսով եմ, որ Սպիտակ տան հաջորդ տերը կլինի Բարակ Օբաման, որը կարող է փոխել ԱՄՆ-ի քաղաքականությունը Իրանի հարցում»,-ասել է Գիրագոսյանը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |