Ադրբեջնը չի կարողանա գրավել Հայաստանի տեղը Հարավային Կովկասում տարվող ռուսական քաղաքականությունում 8 հուլիսի 2008 - 17:02 AMT PanARMENIAN.Net - Մինչեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերը չգտնեն կարգավորման փոխադարձ շահավետ տարբերակ, առաջխաղացում չարժէ ակնկալել: Այդ մասին հայտարարել է Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան հարաբերությունների խնդիրների բաժնի ղեկավար Սերգեյ Մարկեդոնովը:«Կարելի է 100 անգամ բանակցել Դմիտրի Մեդվեդեւի, Ջորջ Բուշի եւ Բարակ Օբամայի մասնակցությամբ, եթե վերջինս, իհարկե, դառնա նախագահ: Մինչեւ կողմերը փոխադարձ զիջումների չգնան, բանակցությունները անիմաստ բնույթ են կրելու: Այնուամենայնիվ, բանակցությունները ռազմական գործողություններից լավ են: Մոսկվայի դերը Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում չարժէ գերագնահատել: Այսօր չկա ԽՍՀՄ ու ԽՄԿԿ ԿԿ: Պետք չէ Մոսկվայում փնտրել Կենտրոնական Կոմիտե, Ղարաբաղի հարցի կարգավորման համար»,- գտնում է ռուս քաղաքագետը: Միեւնույն ժամանակ, նա ընդգծել է, որ մինչեւ 2006 թվականը Ռուսաստանն ու Ադրբեջանը ցուցադրում էին, որ ինչ-որ վիճելի հարցերի կարգավորումը լրիվ հնարավոր է: «Կարծում եմ, որ Ադրբեջանը չի կարողանա գրավել Հայաստանի տեղը Հարավային Կովկասում տարվող ռուսական քաղաքականությունում: Ադրբեջանը չի դառնա Ռուսաստանի գլխավոր գործընկերը Կովկասում»,- ասել է Մարկեդոնովը: Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |