Էդվարդ Նալբանդյանն ու Դենիել Ֆրիդը քննարկել են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցը

PanARMENIAN.Net - Աշխատանքային այցով Վաշինգտոնում գնտվող Հայաստանի արտգործնախարար Էդրվարդ Նալբանդյանը հանդիպել է Եվրոպական եւ Եվրասիական հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Դանիել Ֆրիդի հետ: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը, զրույցի ընթացքում քննարկվեցին հայ-ամերիկյան համագործակցության օրակարգի հարցերը: Անդրադարձ կատարվեց տարածաշրջանում անվտանգության եւ կայունության ապահովման հետ կապված խնդիրներին եւ դրանց լուծման ուղիներին:



Նախարար Նալբանդյանն ու փոխպետքարտուղար Ֆրիդը մտքեր փոխանակեցին Հայաստանում հետընտրական զարգացումների պատճառների եւ հետեւանքների, դրանց հաղթահարմանն ուղղված Հայաստանի իշխանությունների ձեռնարկած քայլերի մասին: Զրուցակիցները քննարկեցին նաեւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հեռանկարները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---