Եթե ԱՄՆ-ն հարձակվի Իրանի վրա, Ռուսաստանը Թեհրանի կողմը կբռնի

PanARMENIAN.Net - Այժմ ԱՄՆ-ն շատ է կախված Իսրայելից եւ հենց նա է դրդում Ամերիկային հարձակվել Իրանի վրա: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱՊՀ երկրների ինստիտուտի Կովկասի բաժնի պետ Միխաիլ Ալեքսանդրովը:

Նրա խոսքերով, հրեական լոբբին շատ հզոր է եւ այն ավելի մտահոգ է Իսրայելի անվտանգությամբ, քան ԱՄՆ-ի շահերով: Սակայն Վաշինգտոնում կա նաեւ այլ տեսակետ` հրաժարվել ռազմական հարվածից Իրանի միջուկային օբյեկտներին: Դեռ հայտնի չէ, ասել է Ալեքսանդրովը, թե ինչով կարող է ավարտվել ցամաքային պատերազմը: ԱՄՆ-ն այժմ պատրաստ չէ դրան, միջազգային հանրությունը եւս չի լռի, ինչպես դա եղավ Իրաքի դեպքում`` նավթը չափազանց արագ է թանկանում: Ճիշտ է, Ջ.Բուշը կարող է հեռանալուց առաջ «շրխկացնել դուռը», սակայն ոչ մի լավ բան դրանից չի ստացվի:



Պատասխանելով այն հարցին թե իրադարձություների բացասական զարգացման դեպքում ում կողմը կբռնեն Հայաստանն ու Ռուսաստանը` Մ.Ալեքսանդրովը նշել է. «Ռուսաստանը միշտ սատարել եւ սատարում է Իրանին: Ինչ վերաբերում է Հայաստանին, ապա կարծում եմ, որ այդ երկու երկրները շատ ընդհանուր բան ունեն, կառուցողական համագործակցություն է ձեւավորվել: Ավելին, եթե իրագործվի Իրանի հետ սահմանակից Հայաստանի տարածքում նավթավերամշակման գործարան կառուցելու գաղափարը, ապա Հայաստանին դա շահավետ կլինի տնտեսական առումով: Իրանը շատ նավթ ունի, սակայն նավթավերամշակող գործարանների պակաս է զգում»:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
    Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
    Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
    ---