Հայ նկարիչները կվաճառեն իրենց կտավները հանուն կենդանաբանական այգու 6 դեկտեմբերի 2012 - 18:40 AMT PanARMENIAN.Net - Հայ նկարիչներն աճուրդի կհանեն իրենց նկարները հանուն Երևանի կենդանաբանական այգու: Ինչպես նշվում է կենդանաբանական այգու տարածած մամլո հաղորդագրության մեջ, իրենց աշխատանքներն այդ նպատակով նվիրաբերեն նկարիչներ Արա Ասլանյանը, Սարո Գալենցը, Ռոբերտ Էլիբեկյանը, Գագիկ Ղազանչյանը, Մարի Ադամյանը, Արշակ Սարգսյանը, Մարինա Դիլանյանը, Նուռը (Արման Դավթյան), Սարգիս Անտոնյանը և Գաբոն (Գաբրիել Մանուկյան): Նկարները նվիրաբերվել են կենդանաբանական այգուն աջակցելու և առկա խնդիրները մասամբ լուծելու նպատակով: Նկարներն աճուրդի կհանվեն դեկտեմբերի 14-ին Մարիոթ հյուրանոցում: Բարեգործական երեկոն կազմակերպել են Երևանի կենդանաբանական այգին և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնարդամը (FPWC): Նկարիչներն իրենց արվեստի գործերը ստեղծել են հենց այդ նպատակով` օգնելու Երևանի կենդանաբանական այգուն` չակնկալելով որևէ հոնորար: Նվիրաբերված նկարներն ընդգրկված են նաև Երևանի կենդանաբանական այգու 2013թ. Օրացույցում: Աճուրդ-վաճառքի տոմսի արժեքն է 20 000 դրամ` ներառյալ ընթրիքը, խմիչքը և ընդունելությունը: Երևանի կենդանաբանական այգու հրատապ խնդիրները շատ են, դրանցից մեկը անասնաբուժական ծառայությունների բարելավումն է, կենդանիների համար մեկուսարանի ստեղծումը, որտեղ հիվանդ կենդանիները կարող են առանձնացվել և բուժվել: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Վարժական հավաքների ծանուցումը հրապարակային դարձնելու նախագիծն 1-ին ընթերցմամբ ընդունվել է Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Իրանի փոխդեսպանը զորակցության համար շնորհակալություն է հայտնել ՀՀ ժողովրդին և կառավարությանը Դեսպան Մեհդի Սոբհանին Նիկոլ Փաշինյանի հետ մեկնել է Իրան Սուքիասյան․ Ուզում ենք հզոր պետություն դառնալ՝ ՀՀ քաղաքացիները, պատգամավորները, կուսակցությունները խանգարում են «Ընդդիմություն եք, բայց չափ կա, կարո՞ղ է գիտեք ոնց ուզեք, ինչ ուզեք կանեք...ես ձեզ զգուշացում եմ»,–ասել է նա Ռայիսիի ուղղաթիռի կործանումից նոր մանրամասներ են հայտնել Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում |