Արա Գյուլեր. Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել 4 հունիսի 2013 - 16:22 AMT PanARMENIAN.Net - «Բարև Ձեզ». հենց այս խորագրով քիչ առաջ Հայաստանի ազգային պատկերասրահում բացվեց և երեք ամիս կներկայացվի ստամբուլաբնակ հայազգի ֆոտոլրագրող Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Աշխարհահռչակ լուսանկարչի` աշխարհի տարբեր անկյուններում և տարբեր ժամանակներում արված 100 լուսանկար է ցուցադրվում: Իսկ իր առաջին ցուցահանդեսի մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հարցին պատասխանելով` Արա Գյուլերը նշեց, որ այն չի հիշում, բայց հիշեց իր առաջին հայտնի, այսպես ասած ժուռնալիստական լուսանկարը` արված 1948 թվականին, Թուրքիայում` Աթաթուրքի արձանը կոտրելու պահին: Ասուլիսի ժամանակ Գյուլերը խոսեց նաև հայ լինելու մասին ու նշեց. «Ես երբեք չեմ թաքցրել, որ հայ եմ, և հայ լինելն ինձ երբեք չի խանգարել: Հայ լինելն առավելություն է»: Իսկ երջանիկ, պարզվում է, Գյուլերը երբեք չի եղել. «Ես միշտ վազել եմ երջանկության հետևից, բայց երբեք երջանիկ չեմ եղել»,- ասաց նա` հավելելով, որ երջանիկ պահեր միայն իր ֆոտոխցիկի օբյեկտիվում է տեսել: Փոխարենը համարձակության պակաս չի ունեցել, իր ամենահամարձակ քայլերից առանձնացրեց 2 անգամ Արարատի գագաթը բարձրանալն ու 4 պատերազմ լուսանկարելը: Վերջին օրեին Թուրքիայում տեղի ունեցող իրադարձությունների մասին առհասարակ չուզեց խոսել, իսկ քաղաքական գործիչների մասին միայն ասաց. «Թող գրողի ծոցը գնան բոլորը»: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |