10-րդ «Ոսկե ծիրանը» փակվեց. Գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսորրի «Պարունակներ»-ը 13 հուլիսի 2013 - 23:25 AMT PanARMENIAN.Net - 10-րդ երևանյան «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը փակվեց: Փառատոնի գլխավոր մրցանակը ստացավ սերբ ռեժիսոր Սրջան Գոլուբովիչի «Պարունակներ» ֆիլմը. ռեժիսորը փակման արարողությանը ներկա չէր, քանի որ արդեն մեկնել էր: Երկրորդ մրցանակը` «Արծաթե ծիրանը», ստացավ Մաջիդ Բարզեգարի «Փարվիզ»-ը: Ժյուրիի հատուկ մրցանակը շնորհվեց «Մեջտեղում ինչ-որ տեղ» ֆիլմին: Միջազգային վավերագրական մրցույթի գլխավոր մրցանակը հասավ բուլղարացի Սվյատոսլավ Ստոյանովի «Սև ծովի վերջին ծովահենները» ֆիլմի:Մրցույթում նաև հատուկ մրցանակ կար, որին արժանացավ «Աշխարհ, որ մերը չէ» ֆիլմը:Հայկական համայնապատկերի «Ոսկե ծիրանը» հասավ հայ ռեժիսոր Մարիա Սահակյանի «Այդ ես չեմ» ֆիլմին: «Արծաթե ծիրանին» արժանացավ Լուսին Դինքի «Սարոյանլենդ»-ը: «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցութում գլխավոր մրցանակը Լեոն Պրուդովսկու «Բարի գալուստ և ցավակցում ենք» ֆիլմինն էր:ժյուրիի հատուկ մրցանակների արժանացան Լուկաշ Օստալսկու «Մայրը», Էլմար Իմանովի «Դագաղագործի ճոճանակը»: Ժյուրիի խրախուսական մրցանակներ ստացավ նաև Էրիկ Շմիթի «Քառատրոփ սլացող ռնգեղջյուրը»: FIPRESCI ժյուրիի մրցանակի արժանացավ Սալեմ Սալավաթի «Վերջին ձմեռը», Էկումենիկ ժյուրիինը` Ռուսուդան Չկոնիայի «Ժպտացեք» ֆիլմը: Դարյա Օնիշչենկոյի «Արևելաբաղձություն»-ը խրախուսական մրցանակ ստացավ:Հայաստանում Բրիտանական խորհրդի մրցանակը ստացավ Թամարա Ստեփանյանի «Անթեղ»-ը, իսկ Ջիվան Ավետիսյանի «Ընդհատված մանկությունը» սատացավ Հրանտ Մաթևոսյանի անվան մրցանակ: Ի դեպ,Երևանի քաղաքապետի որոշմամբ՝ մայրաքաղաքի մշակութային կյանքում ունեցած մեծ ավանդի համար Հարություն Խաչատրյանը պարգևատրվեց Երևանի քաղաքապետի ոսկե մեդալով: Մրցանակները հանձնելուց հետո փառատոնի հիմնադիր-տնօրեն Հարություն Խաչատրյանն ու ՎիվաՍելլ ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը 10-րդ հոբելյանական փառատոնը փակված հայտարարեցին, իսկ 11-րդի աշխատանքները` բացված: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ավինյանի գլխավորած պատվիրակությունը մեկնում է Փարիզ Ավինյանը կհանդիպի Անն Իդալգոյի հետ ՀՀ և Հնդկաստանի ՊՆ–ները ստորագրել են 2024-2025 թթ. գործակցության պլանը․ Աշխատանքային խումբ կստեղծվի Քննարկվել են նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Երևանում վերսկսվել են անհնազանդության ակցիաները․ Ցուցարարները հավաքվելու են Ազատության հրապարակում Ժամը 17։00–ին EBRD միջազգային ֆորումի շրջանակներում կայանալու է միջոցառում, որին մասնակցելու է վարչապետը Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա |