Երեւանում տեղի է ունեցել «Երալաշի» հայկական տարբերակի առաջին թողարկումը

PanARMENIAN.Net - Փետրվարի 20-ին Երեւանի «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ հայկական «Գժուկ» մանկական երկիծական ամսագրի պրեմիերան: Ներկայացվեցին 15 թողարկումներից 5-ը: «Գժուկի» գեղարվեստական ղեկավար Արմեն Վաթյանը լրագրողների զրույցում հետեւյալ կարծիքը հայտնեց. «Բավականին դժվար էր գտնել հայ ռեժիսորների, որոնք մասնագիտանում են կատակերգությունների վրա, քանի որ այսօրվա հայկական մշակույթում կատակերգությունն այնքան էլ տարածված չէ: Սակայն «Գժուկի» շնորհիվ սերիալներով լցված հեռուստաեթերում երեխաները կկարողանան ինչ-որ բարի, ծիծաղելի, մի փոքր ուսանելի բան տեսնել,-ասել է Արմեն Վաթյանը եւ հավելել:-Սակայն մենք խրատելու նպատակ չենք հետապնդում»:



Դերասանուհի Լալա Մնացականյանը, որն այսօր հանդես է գալիս որպես «Գժուկի» երկու թողարկումների ռեժիսոր, նոր նախագծի մասին ասասց հետեւյալը` «Ռուսական «Երալաշը» 35 տարեկան է, իսկ այսօր մենք տոնում ենք փոքրիկ «Գժուկի» առաջին քայլերը: Նա նաեւ հավելել է, որ բավականին դժվար էր ու միաժամանակ հաճելի աշխատել երեխաների հետ, քանի որ նրանք շատ զգայուն են կեղծիքի ու ստի նկատմամբ, ինչը ստիպում էր բոլորին ամբողջ հոգով աշխատել:



Որպես «Գժուկի» ռեժիսորներ հանդես են եկել Լալա Մնացականյանը, Լուսինե Երնջակյանը, Գրիգոր Խաչատրյանը, Տիգրան Խզմալյանը, Արմեն Վաթյանը, կոմպոզիտոր Արթուր Միտինյանը եւ այլոք:



Ըստ Արմեն Վաթյանի, առաջիկա ամիսներին նախատեսվում է անցկացնել «Գժուկ» մանկական կինոմրցանակի հանձնում լավագույն դերասան երեխային:



Հաջորդ շաբաթից, «Գժուկ» հեռուստահանդեսը կհայտնվի Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում: Մանկական երկիծական հանդեսը ստեղծվել է Հայաստանի ազգային կինոկենտրոնի կողմից, Հայաստանի մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---