Մարիամ Մաթոսյանը հավակնում է «Canadian Folk Music Award»-ի մրցանակի

PanARMENIAN.Net - Կանադահայ երգչուհի Մարիամ Մաթոսյանը հավակնում է «Canadian Folk Music Award» երաժշտական մրցանակի երկու անվանակարգերում: Ինչպես հաղորդում է GreenvilleOnline.com-ը, երգչուհին խոստովանել է, որ առաջինը նրա երաժշտությունը ամենեւին էլ հայերը չեն գնահատել եւ հավելել է, որ գուցե իր ստեղծագործության երկրպագուները խոսքերը չեն հասկանում, սակայն գնահատում են մեղեդին: Ըստ Մարիամ Մաթոսյանի, երգերը նա կատարել է տարբեր փառատոների ժամանակ եւ համերգներով հանդես է եկել ԱՄՆ-ում ու Կանադայում:



Իր առաջին «Տնից հեռու» ալբոմը, որ լույս ընծայվեց 2004 թվականին, Մարիամ Մաթոսյանը նվիրել է իր տատիկի` Մարիամ Տեր-Հովհաննիսյան Մարգարյանի հիշատակին, որի պատվին էլ անվանակոչել են ապագա երգչուհուն: Մարիամի կատարած երգերը երաժշտական պատմություն են կորցրած տան հանդեպ կարոտի, սիրո եւ կորուստների մասին: «Այդ երգերը դեռեւս իմ տատիկն է կատարել, իսկ ես երգել եմ սովորել իմ մայրիկից»-հավելել է երգչուհին:



«Տնից հեռու» ալբոմի կոմպոզիցիաները պարբերաբար հնչել են CBC ռադիոյի եթերում, իսկ ալբոմն ընդգրկվել է ամերիկյան «Արձագանք» ռադիոհաղորդման կազմած 25 լավագույն ալբոմների ցանկում: Մարիամ Մաթոսյանի հաջորդ «In the Laght» ալբոմն ունկնդիրներն ընդունել են նույնքան լավ, որքան եւ նախորդը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---