Երեւանում տեղի կունենա պատմական հուշարձանների պահպանմանը նվիրված փաստագրական ֆիլմերի փառատոն

PanARMENIAN.Net - Մարտի 4-ին Հայաստանի Ազգային պատկերասրահում «ՍԾՏՀ երկրների պատմամշակութային հուշարձանների պահպանում եւ վերականգնում թեմայով կլոր սեղանի շրջանակներում: Մեկնարկել է փաստագրական ֆիլմերի երկօրյա փառատոնը: Փառատոնի առաջին օրը ներկայացվեցին «Ջուղա» եւ «Մոմիկ» փաստագրական ֆիլմերը: Վերջինը պատմում է միջնադարյան ճարտարապետ Մոմիկի մասին, որը հյատնի է Նորավանքի վանական համալիրի ստեղծմամբ: Բուլղարիան փաստագրական ֆիլմ ներկայացրեց ուսանողական գործնական սեմինարի մասին` «Մեկ օր բուլղարական ազգային արգելանոցում: Դելտայի հռոմեական բաղնիքներում» անվանումով: Ներկայացվել են նաեւ «Վրաստանի մշակութային ժառանգության պահպանում» եւ «Ակրոպոլիսի վերականգնման նախագիծ» (Հունաստան) կարճամետրաժ փաստագրական ֆիլմերը:



Մարտի 5-ին փառատոնի շրջանակներում Հայաստանի Ազգային պատկերասրահում կներկայացվեն հետեւյալ փաստագրական կինոնկարները` «Համաշխարհային օվկիանոսի թանգարան» (Ռուսաստան), «Կրասնոյարսկի երկրաբանական թանգարանը» (Ռուսաստան), «Դանուբի հնեաբանական տեղանքը. LEPENSKI VIR» (Սերբիա), «Թուրքիայի մշակութային ու բնական ժառանգությունը» (Թուրքիա):
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---