Երեւանում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով մանկական աշխատանքների ցուցահանդեսը 5 մարտի 2009 - 19:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Ազգային էսթետիկայի կենտրոնում բացվել է «Սեւ ծովին` արեւոտ երկինք» խորագրով ցուցահանդեսը: Ցուցահանդեսին ներկայացվել են ավելի քան երեսուն մանկական աշխատանքներ` նվիրված Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության (ՍՏՀԿ) երկրների ազգային հեքիաթներին: «Սեւ ծովին` արեւոտ երկինք» ցուցահանդեսի աշխատանքների մեծ մասը ստեղծվել է Հայաստանի Ազգային էսթետիկայի կենտրոնում գործող գեղարվեստի դպրոցի սաների կողմից եւ նվիրված է Հայաստանի, Ռումինիայի, Մոլդովայի, Ուկրաինայի, Սերբիայի, Բուլղարիայի, Հունաստանի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային հեքիաթներին: Ցուցահանդեսին ներկայացվել են նաեւ Վրաստանի, Ուկրաինայի, Բուլղարիայի եւ Հունաստանի մանուկների աշխատանքներ, որոնցից շատերը ստեղծվել են անցյալ տարի:Ցուցահանդեսը բաց կլինի մինչեւ մարտի 11-ը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |