Երեւանում մեկնարկել է «Հայ-իրանական գրական կամուրջը»

PanARMENIAN.Net - Մարտի 10-ին Երեւանում մեկնարկել է թվով երրորդ Հայ-իրանական կամուրջը, որը կազմակերպվել է Հայաստանի Գրողների միության եւ Հայաստանի ԻԻՀ դեսպանության մշակութային կենտրոնի կողմից: «Հայ-իրանական գրական կամուրջը» նպատակուղղված է երկու ժողովուրդներին միմյանց գրական ստեղծագործության հետ ծանոթացնելուն: Կլոր սեղանի մասնակիցները` երկու երկրների գրողները, երկու օրերի ընթացքում քննարկելու են համագործակցության խնդիրներն ու զարգացման հեռանկարները:



Հայաստանի Գրողների միության նախագահ Լեւոն Անանյանի խոսքով, արդեն համարյա քսան տարի է, ինչ Հայաստանի եւ Իրանի հարաբերությունները ակտիվ զարգանում են քաղաքական մակարդակով, բայց մինչ օրս մշակութային փոխհարաբերությունների զարգացման ուժեղ պակաս է զգացվում:



Հայ եւ իրանցի գրողների նախկին գրական հանդիպումները անցկացվել են Երեւանում 2004թ. եւ Սպահանում 2007թ.: Անցկացված հանդիպումների արդյունքում պարսկերեն են թարգմանվել զանազան դարաշրջանների հայ գրողների մի քանի աշխատանքներ` ներառյալ դրամատուրգ Կարինե Խոդիկյանի եւ Սուսաննա Հարությունյանի աշխատանքները: Հայերեն է թարգմանվել Ղուրանը, ինչպես նաեւ իրանական մի քանի գրողների աշխատանքներ, այդ թվում` իրանցի բանաստեղծուհի Փարվին Էթեսամիի եւ դրամատուրգ Չիստա Յասրեբիի աշխատանքները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---