Հայաստանում նշում են հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը

PanARMENIAN.Net - Մարտի 13-ին Հայաստանում նշում են հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի ծննդյան 112-ամյակը: Այդ առիթով Չարենցին նվիրված հուշարձանի մոտ պսակ դնելու եւ գրողի բանաստեղծություններն ասմունքելու միջոցառում տեղի ունեցավ:



«Չարենցի հանճարը արդիական է բոլոր ժամանակներում: Չարենցի պոեզիան ընդունակ է հավասարակշռելու մարդու հոգեկան վիճակը: Ժողովրդի հանճարը ինքնին ժողովրդի դեմքն է, ուստի հատկապես երիտասարդությանն անհրաժեշտ է ավելի հաճախ դիմել իր ժողովրդի` Չարենցի պես հանճարների գործերին»,- ասել է բանաստեղծի թոռ Արմեն Չարենցը:



Եղիշե Չարենցը, իսկական անունը` Սողոմոնյան Եղիշե Աբգարովիչ, ծնվել է 1897թ. մարտի 13-ին Կարսում, մանր առեւտրականի ընտանիքում: 1915թ. ապագա հայ մեծ գրողը կամավոր գնաց ռազմաճակատ: Երեսունական թվականներին իր ակտիվ հասարակական գործունեության պատճառով Չարենցը Խորհրդային կառավարության կողմից մեղադրվեց հակահեղափոխության, ազգայնականության, տրոցկիզմի եւ ահաբեկչության մեջ եւ տնային կալանքի ենթարկվեց: Ավելի ուշ` 1937թ. վերջին, Չարենցը ձերբակալվեց եւ անհայտ պատճառներով վախճանվեց բանտի հիվանդանոցում:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---