Կիպրոսում բացվել է հայ նկարիչների ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - «Համազգային» եւ «Օշական» հայ մշակութային ընկերությունների ասոցիացիան Կիպրոսում կազմակերպել է հայ նկարիչների ցուցահանդեսը: Ցուցահանդեսում ներկայացված են 24 հայ գեղանկարիչների 88 աշխատանքներ, կատարված տաբեր ոճերով: Ցուցահանդեսի բացման հուզիչ պահերից մեկը Սիրիայի Դեր-Զոր անապատից բերված Հայոց ցեղասպանության զոհերի աճյունով անոթի ցուցադրությունն էր, որ բերել էր նկարչուհի Թերեզա Ֆերայանի մայրը Լիմասոլից:



Հայտնի կիպրոսահայ նկարիչ Վարդան Թաշչյանը ներկայացրել է «Մելքոնյան» վարժարանին նվիրված 7 նկար, իսկ Թերեզա Կասպարյան-Պետրիդեսը ներկայացրել է կտավներ, որոնք կատարված են այն նույն ավանդական ոճով, որով գեղազարդում էին փայտե դռները, հաղորդում է Gibrahayer.com-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---