Մոսկվայում ցուցադրվում է 1489 թվականի հայկական ձեռագիրը

PanARMENIAN.Net - Մոսկվայի ձեռագրերի ուսումնասիրման գիտահետազոտական պետական ինստիտուտի ցուցասրահում ներկայացվել է 1489 թվականի հայկական ձեռագիր: Վերականգնված ձեռագիր մատյանը Վասպուրական նահանգի Խիզանի վանքերից մեկի ձեռագիրն է, այն գտնվել է 5 տարի առաջ Ռուսաստանի պետական գրադարանի պահոցներում եւ «սոսնձված աղյուսի» վիճակում էր: Միայն մի քանի էջ էր բացվում, որտեղ հաջողվեց ընթերցել նրա ստեղծման վայրը, վարպետի անունն ու տարեթիվը:



Ձեռագիրը երկարատեւ վերակագնման կարիք ուներ, քնաի որ երկար տարիներ պահվել է գոմում: Արդյունքում Վասպուրականի մանրանկարչության դպրոցի վարպետ Մկրտիչի ձեռագիրը չափազանց շատ էր վնասվել:



Այժմ ծաղկազարդ տեքստերով բոլոր էջերը իր մանրանկարներով ցուցադրվում են առանձին (ցուցահանդեսից հետո գիրքը կկարվի):



Ցուցահանդեսը կտեւի մինչեւ ապրիլի 24-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---