Հայաստանը կմասնակցի «PRO-Թատրոն-2009» թատերական փառատոն-տոնավաճառին Մոսկվայում

PanARMENIAN.Net - Երեւանի Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը, Ազգային գեղագիտական կենտրոնի «Փոքր թատրոնը», «Միհր» թատրոնը, ինչպես նաեւ Հայաստանի թատերական գործիչների միության ներկայացուցիչները կմասնակցեն Մոսկվայում կայանալիք «PRO-Թատրոն-2009» թատերական տոնավաճառին:



Թատերական տոնավաճառին, որ կանցնի Մոսկվայում ապրիլի 3-5, հրավիրված են ՌԴ շուրջ 90 թատերական կոլեկտիվներ, 36 կոլեկտիվներ ԱՊՀ երկրներից, ինչպես նաեւ տարբեր թատերական փառատոնների ներկայացուցիչներ, ինչպես նաեւ թատրոնների համար նախատեսված սարքավորումների առաքիչներ եւ ծառայություններ տրամադրող կազմակերպություններ:



Փառատոն-տոնավաճառն անցնում է «Ոսկե դիմակ» 15-րդ հոբելյանական փառատոնի շրջանակներում` ԱՊՀ մասնակից պետությունների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ ՌԴ մշակույթի նախարարության աջակցությամբ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---