Երեւանում կբեմադրվի «Ծուռ ծերուկը» ներկայացումը Նոռա Արմանիի մասնակցությամբ

PanARMENIAN.Net - Համահայկական թատերական նախագծի շրջանակներում օգոստոսին ծրագրվում էր զանազան երկրներում աշխատող հայ դերասանների մասնակցությամբ բեմադրել «Ծուռ ծերուկը» ներկայացումը Ռիչարդ Կալինոսկու պիեսի հիման վա, որում շոշափվում է Օսմանյան կայսրության Հայոց ցեղասպանության թեման:



Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հաղորդել է Հայաստանի Թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, ծրագրերը որոշ չափով փոփոխվել են, եւ ներկայացման բեմադրությունը տեղափոխվել է աշուն: Ներկայացումը կկայանա հայտնի դերասանուհի Նոռա Արմանիի մասնակցությամբ:



Հակոբ Ղազանչյանի տեղեկությամբ, բեմադրության շուրջ աշխատանքը կսկսվի սեպտեմբերին, բայց հաշվի առնելով համաշխարհային տնտեսական ճգնաժամը` հնարավոր են որոշ ֆինանսական բարդություններ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---