Օլիգարխներից ո՞ւմ է հետաքրքրում Գրողների միության շենքը10 ապրիլի 2009 - 21:20 AMT PanARMENIAN.Net - 2003 թվականից ի վեր ըստ գործող օրենքի Հայաստանի ստեղծագործական միությունները ստացել են ոչ կառավարական կազմակերպությունների կարգավիճակ: Արդյունքում ստեղծագործական միությունները բախվել են մի շարք խնդիրների հետ:Այսօրվա դրությամբ բազում ստեղծագործական միություններ, հաշտվելով նոր պայմանների հետ, աշխատում են շարունակել իրենց աշխատանքը, եւ միայն Հայաստանի գրողների միությունն է բոլոր ջանքերը գործադրում ստեղծագործական միությունները տարբեր այլ ՈԿԿ-ից առանձնացնելու համար: «Արդեն որերորդ տարին է Գրողների միությունը համագումարներ չի անցկացնում, որը ՈԿԿ-ի մասին օրենքի պահանջն է, քանի որ ակնկալում է կառավարությունից խնդրի շուտափույթ հանգուցալուծում եւ առանձին կարգավիճակի սահմանում ստեղծագործական միավորումների համար: Այն մեզ անհրաժաշետ է գրողների իրավունքները պաշտպանելու համար»,-ասել է Հայաստանի գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը լրագրողների հետ հանդիպմանը: Անհանդուրժողությունը Գրողների միությունում Լ.Անանյանը համարում է երրորդ անձանց գործը, որոնք նպատակ էին դրել տիրանալ Միության շենքին: Գրողների միության նախագահը հայտարարել է, որ շենքը հետաքրքրել է օլիգարխներից մեկին, որի անունը նա չցանկացավ նշել: «ՈԿԿ-ի մասին օրենքը պահանջում է նախագահին վերընտրել յուրաքանչյուր 2 տարին մեկ, եւ թեեւ ես պատրաստվում եմ պահպանել օրենքը եւ այս աշնանը Հայաստանի թատերական գործիչների համագումար հավաքել, սակայն վատ չէր լինի ՈԿԿ-ին իրավունք տալ ինքնուրույն որոշել ղեկավարության կառավարման ժամկետը, որը կարող է տատանվել 2-5 տարի»,-հանդիպմանն ասել է Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը: Նա նաեւ հավելել է, որ տարաձայնությունները Գրողների միությունում վերաբերվում են բացառապես ստեղծագործական հարցերին: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |