Ծիրանավոր հինավուրց եկեղեցին քանդվում է աչքի առաջ21 ապրիլի 2009 - 22:19 AMT PanARMENIAN.Net - «Ծիրանավոր եկեղեցին, որը գտնվում է Աշտարակ քաղաքում, փլուզվում է աչքի առաջ: Եկեղեցին արդեն վաղուց է վնասված, բայց վերջին ժամանակներն ավելի նկատելի եւ վտանգավոր են դառնում պատերի ճեղքերը»,- լրագրողներին հայտարարել է «Էրեբունի» թանգարանի տնօրեն Աշոտ Փիլիպոսյանը: Նրա խոսքերով, Ծիրանավորի պահպանմամբ եւ մաքրմամբ զբաղվում է ռեժիսոր Վլադիմիր Բաբասյանը, որն ապրում է եկեղեցուց ոչ հեռու:Ծիրանավոր եկեղեցին Աշտարակի հնագույն հուշարձանն է: Սա բազիլիկատիպ համեստ, լակոնիկ կառույց է` հիմնադրված 5-6-րդ դարերում սեւ տուֆից: Շինության ներքին տարածությունը բաժանված է երեք մասի` գմբեթը պահող սյուներով: 18-րդ դարում եկեղեցին պատվել է եւս մեկ շերտ արտաքին պատով: Մեր օրերում պահպանվել են միայն շինության պատերը: Բայց քարե շինվածքից, պահպանված ճարտարապետական դետալներից ակնհայտ է, որ եկեղեցին բազմիցս վերակառուցվել է, որ երկար դարերի ընթացքում մարդիկ հոգ են տարել պատերի ամրության մասին, մանրամասնորեն ծեփել են ճեղքերը` թողնելով միայն հրակնատները, քանի որ երկար տարիներ բազիլիկը միաժամանակ ծառայել է որպես ամրոց եւ ապաստարան շրջակա բնակիչների համար: Այդ պատճառով Ծիրանավորն այլ կերպ անվանում են Պոկաբերդ (Պոկի ամրոց): Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |