«Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը ներկայացվել է պատմաբանների եւ ազգագրագետների դատին28 ապրիլի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Այսօր Պատմության ինստիտուտում տեղի ունեցավ «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը հիմնված է զանազան պատմական աղբյուրներից քաղված բազմաթիվ փաստերի վրա եւ նվիրված է գրչության պատմությանը եւ ընդհանուր առմամբ հայ գրչությանը:«Բավական ծավալուն աշխատանք է կատարվել, որը դժվար է գնահատել: Բայց եթե ֆիլմը նախատեսված է կրթական նպատակների համար, ապա նախքան ֆիլմի զանգվածային ցուցադրությունը հարկավոր է ուղղել որոշ պատմական անճշտություններ, որոնք կարող են մոլորության տանել պատմության ոլորտից հեռու մարդկանց, ինչի հետեւանքով որոշ տեսություններ կարող են ընկալվել որպես ապացուցված փաստ»,- ֆիլմի մասին իր կարծիքն է հայտնել ազգագրագետ Լեւոն Աբրահամյանը: Ֆիլմի պրոդյուսեր Արտակ Մովսիսյանի խոսքով, մոտ ժամանակներս ԱՄՆ-ում ծրագրվում է իրականացնել ֆիլմի անգլերեն հնչյունավորումը: «Ժայռապատկերներից մինչեւ այբուբեն» ֆիլմը Հայաստանի մասին գիտահանրամատչելի փաստագրական ֆիլմերի շարքում երրորդն է` նկարահանված «Իկար» ՓԲԸ-ում: Առաջին երկու ֆիլմերը` «Տիգրան Մեծը» եւ «Նեմրութը» նույնպիսի հաջողություն են ունեցել: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |