Կարեն Սարգսյանի քանդակները ներկայացվել են Նիդերլանդներում 2 մայիսի 2009 - 22:32 AMT PanARMENIAN.Net - Ժամանակակից քանդակագործենրի երեւակայությունն այնքան է զարգացել, որ երբեմն դժվար է լինում որոշել նրանց աշխատանքների ոճն ու ժանրը: Այսպես, օրինակ, Հոլանդիայում բնակվող քանդակագործ Կարեն Սարգսյանն իր գործերը ստեղծելու համար օգտագործում է թուղթ ու մկրատ: Կ.Սարգսյանի աշխատանքները մինչեւ մայիսի 26-ը կցուցադրվեն Նիդերլանդների Hudson Valley ժամանակակից արվեստի կենտրոնում: Ցուցահանդեսը կոչվում է «Արտերկրի ընկալումը» եւ բաղկացած է ինչպես եզակի աշխատանքներից, այնպես էլ բարդ ինստալյացիաներից: Առաջինն, ինչ աչքի է ընկնում ցուցահանդեսում, դա բազրիքին հենված թղթե սեւ մարդն է եւ ցուցասրահի մուտքի մոտ հարմար տեղավորված շունը: Ներսում կարելի է տեսնել բազում թղթե արարածների, որոնք լի են զգացմունքներով, երբեմն ցավով ու տառապանքով, որոնց «Thieme Art Award 2007» հեղինակավոր հոլանդական մրցույթներից մեկի մրցանակակիրը ստեղծել է հասարակ թղթի ու մկրատի միջոցով: Կարեն Սարգսյանը ծնվել է 1973թ. Երեւանում: Գեղարվեստական կրթությունը նա ստեցել է Նիդերլանդների մշակույթի նախարարությանը կից արվեստների ու գիտության բաժնում: Առաջիկայում նկարիչն իր աշխատանքները կցուցադրի Նյու Յորքի կերպարվեստի ու դիզայնի թանգարանում եւ կմասնակցի Նիդերլանդներում կայանալիք «Stressed Shelter» ցուցահանդեսին: Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս |