Վալերի Գերգիեւը պարգեւատրվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանով 4 մայիսի 2009 - 22:18 AMT PanARMENIAN.Net - Այսօր Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ընդունել է բալետի լեգենդար պարուհի Մայա Պլիսեցկայային եւ նրա ամուսնուն` անվանի կոմպոզիտոր Ռոդիոն Շչեդրինին, դիրիժոր Վալերի Գերգիեւին եւ դաշնակահար Դենիս Մացուեւին:«Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում իրենց արվեստը ներկայացրել են ռուսական մշակույթի բազմաթիվ անվանի դեմքեր: Վերջերս նախագահ Մեդվեդեւի հետ կայացած հանդիպման ժամանակ հումանիտար ասպարեզում երկու երկրների լայն համագործակցությունը մեծ գնահատական է ստացել: Հումանիտար ոլորտում արդյունավետ համագործակցությունը, միջոցառումների հագեցած ծրագիրը եւս մեկ անգամ խոսում է երկու ժողովուրդների ամուր հոգեւոր կապերի մասին»,- ընդգծել է Սարգսյանը: «Ես մեծ ուրախությամբ եւ առանձնահատուկ զգացմունքներով եմ եկել Հայաստան»,- ընդգծել է դիրիժոր Վալերի Գերգիեւը, ավելացնելով, որ աշխարհի տարբեր բեմերում ելույթ են ունենում տաղանդավոր հայ երաժիշտներ, որոնցով Հայաստանը, հիրավի, կարող է հպարտանալ: Սանկտ-Պետերբուրգի Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժորին հանձնվել է Սբ. Մեսրոպ Մաշտոց շքանշանը, որին նա արժանացել է հայ-ռուսական մշակութային կապերում ունեցած ներդրման համար: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |