Երեւանում տեղի կունենան Գիա Կանչելուն նվիրված օրեր 6 մայիսի 2009 - 22:08 AMT PanARMENIAN.Net - «XXI դարի հեռանկարները» միջազգային փառատոնի կողմից իրականացվող »«Վիլնյուսը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է» փառատոնի շրջանակներում, մայիսի 6-9-ը Երեւանում տեղի կունենան վրացի կոմպոզիտոր Գիե Կանչելուն նվիրված օրեր: Միջոցառումներիմ մասնակցելու նպատակով Երեւան կայցելի հայտնի ջութակահար եւ «Կրեմերատա Բալտիկա» նվագախմբի ղեկավար Գիդոեն Կրեմերը:Գիա Կանչելուն նվիրված օրերի բացումը տեղի է ունեցել մայիսի 6-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերագսրահում: Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ «Սերենադա» կամերային նվագախումբը, թավջութակահար Գիեդրե Դիրվանաուսկայտեն եւ ալտահար Մակսիմ Ռիզանովը կատարել են Գիա Կանչելու «Silence Prayer» եւ «Liturgy» սիմֆոնիկ կոմպոզիցիաները: Երկրորդ օրը` մայիսի 8-ին Կամերային երաժշտության տանը վրացի կոմպոզիտորի «Sio», «Ex Contranio» եւ «Broken chant» ստեղծագործությունները կհնչեն «Հովեր» կամերային երգչախմբի, Գիդոն Կրեմերի եւ Անդրես Մուստոնենայի կատարմամբ: Գիա Կանչելուն նվիրված օրերը կավարտվեն մայիսի 9-ին Ա. Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիայի համերգասրահում` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի եւ «Հովեր» երգչախմբի մասնակցությամբ եւ «Lone Stone», «Fingerprint» եւ «Styx» ստեղծագործությունների կատարմամբ: «Վիլնյուսը Եվրոպայի մշակութային մայրաքաղաքն է» փառատոնը մեկնարկել է փետրվարի 12-ին Երեւանում: Փառատոնի շրջանակներում Երեւանում փետրվարի 12-14-ին տեղի են ունեցել համերգներ դիրիժոր եւ թավջութակահար Դավիդ Գերինգասի եւ Ինգրիդա Ռուպայտեի (ջութակ), Տեպրաշ Գենյուշասի (դաշնամուր) մասնակցությամբ: Իսկ վերջերս մայիսի 3-4-ը, «XXI դարի հեռանկարները» փառատոնի աջակցությամբ Երեւանում տեղի է ունեցել Մարիինյան թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի ելույթը` երիտասարադ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի եւ դաշնակահար Դենիս Մացուեւի հետ միասին: Բացի սիմֆոնիկ երաժշտությունից, Գիյա Ալեքսանդրովիչ Կանչելին լայն հանդիսատեսին հայտնի է այնպիսի ֆիլմերի համար գրած երաժշտությամբ, ինչպիսիք են «Միմինո»-ն եւ «Կին-ձա-ձա»-ն: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |