Մայիսի 8-ին Երեւանում տեղի կունենան գրող Մկրտիչ Սարգսյանի 85-ամյակին նվիրված միջոցառումներ

PanARMENIAN.Net - Հայաստանի Ազգային գրադարանում նշվելու է անվանի գրող Մկրտիչ Սարգսյանի ծննդյան 85-ամյակը:Ներկա են լինելու ԱԺ պատգամավորներ, գրողներ, ակադեմիկոսներ: Միջոցառման ժամանակ ցուցադրվելու է Մ.Սարգսյանին նվիրված տեսանյութ, գրադարանում բացվելու է գրողին նվիրված ցուցահանդես:

Մկրտիչ Սարգսյանը առավելապես հայտնի է որպես արձակագիր: Նրա ստեղծագործության գլխավոր թեման պատերազմն է: Եղել է «Գրական թերթի», եւ «Հայաստան» հրատարակչության գլխավոր խմբագիր, ՀԳՄ վարչության քարտուղար:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---