«Ռադիո Վանը» վեցերորդ անգամ դարձել է Պոպովի անվան մրցանակի դափնեկիր 8 մայիսի 2009 - 23:07 AMT PanARMENIAN.Net - «Ռադիո Վանը» ռադիոկայանն արժանացել է Պոպովի մրցանակին «Աշխարհում ռուսալեզու ռադիոհեռարձակման զարգացման համար» անվանակարգում:Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին են հաղորդել ռադիոկայանի լրատվական ծառայությունում, նախօրեին Սանքտ Պետերբուրգում տեղի է ունեցել ռուսալեզու ռադիոհեռարձակման ոլորտում Պոպովի անվան մասնագիտական միջազգային մրցանակի դափնեկիրների պարգեւատրման 11-րդ հանդիսավոր արարողությունը: «Աշխարհում ռուսալեզու ռադիոսփռման զարգացման համար» անվանակարգը սահմանվել է 2006թ. եւ տրվում է տարբեր երկրների ռադիոկայաններին ռուսաց լեզվի քարոզչության համար: Այս տարի մրցույթին մասնակցել են 6 երկրների` ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Իսրայելի, Լատվիայի, Բելառուսի եւ Հայաստանի 93 ռադիոկայանների ներկայացրած աշխատանքները: Պոպովի անվան միջազգային մասնագիտական մրցանակը ռադիոհեռարձակման ոլորտում սահմանվել է 1998թ. Ռադիոհեռարձակման զարգացման բարեգործական հիմնադրամի կողմից որպես հեղինակավոր մրցանակ ռադիոյի աշխատակիցների համար: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Հայաստանի հետ պետսահմանի մոտ 10-12 կմ–ն արդեն կարելի է սահմանազատված համարել Նա նաև խոսել է հայկական կողմի հետ կանոնավոր շփումների մասին Պատել․ ԱՄՆ–ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը «Դա կարևոր քայլ է տևական և արժանապատիվ խաղաղություն հաստատելու ճանապարհին»,–ասել է նա Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս |