Որոշ կանխատեսումներով Հայաստանը Եվրատեսիլի կիսաեզրափակչում կզբաղեցնի 8-րդ տեղը12 մայիսի 2009 - 22:50 AMT PanARMENIAN.Net - «Եվրատեսիլ» երգի մրցույթի վեբ-կայքում կայացած քվեարկության համաձայն Հայաստանի ներկայացուցիչներ Ինգա եւ Անուշ Արշակյանները կովկասյան քրմուհիների կերպարով «Նոր պար» (Ջան-ջան) երգով 8-րդ տեղը կզբաղեցնեն Եվրատեսիլ 2009 մրցույթի կիսաեզրափակչում, որի առաջին փուլը տեղի կունենա այսօր Մոսկվայում: Ինչպես նշվում է Esctoday.com մամլո հաղորդագրության մեջ, քվեարկությանը մասնակցել են մոտ 100 000 հոգի: Նրանց կանխատեսումներով եզրափակիչ դուրս կգան նաեւ Թուրքիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Շվեդիան, Իսլանդիան, Մալթան, Ֆինլանդիան, Ռումինիան, Պորտուգալիան եւ Շվեյցարիան:18 մասնակիցներ, որոնցից Ինգա եւ Անուշ Արշակյանները կովկասյան տիրուհիների կերպարով կներկայացնեն «Նոր պար» (Ջան-ջան) երգը, կպայքարեն եզրափակչին մասնակցելու համար, որը կկայանա մայիսի 16-ին: Առաջին մրցութային երեկոն վարելու են հաղորդավար Անդրեյ Մալախովը եւ սուպեր-մոդել Նատալյա Վոդյանովան: Հեռուստադիտողների սմս-քվեարկության եւ յուրաքանչյուր մասնակից-երկրից ներկայացուցիչներից բաղկացած ժյուրիի ներսում քվեարկության արդյունքում յուրաքանչյուր կիսաեզրափակչից եզրափակչի համար կընտրվեն 10 մասնակիցներ: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |