Երեւանում մեկնարկել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնը

PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է «Մեկ կադր մեկ րոպե» կինոփառատոնը: «ՆՓԱԿ»-ի կազմակերպած փառատոնին մասնակցելու համար Երեւան են ժամանել ԱՊՀ ու Եվրոպայի փորձարարական կինոարտադրողների 1-ից 90 րոպե տեւողությամբ հարյուրավոր ֆիլմեր: Կինոփառատոնը կտեւի մայիսի 17-ից 24-ը եւ ամենօրյա կինոցուցադրություններից ու ֆիլմերի հեղինակների հետ քննարկումներից բացի կունենա նաեւ վարպետության դասեր հայտնի կինոռեժիսորների ու կինոքննադատների հետ:



Փառատոնի մրցույթային ծրագիրը բաղկացած է մեկ կադր, կարճ եւ կինո առանց սահմանի անվանակարգերից: Փառատոնը արտադրական է, հայտ ներկայացրած հեղինակներին հնարավոր բոլոր միջոցներով աջակցում է` սցենար, նկարահանում, մոնտաժ: Արդյունքում, ձեւավորված ավանդույթի համաձայն ծրագրի գերիշխող մասը դեբյուտներ են:



«Մեկ կադր մեկ րոպե» մրցույթը փառատոնի հիմնադիր ծրագիրն է: Մոնտաժի բացառումով 60 վրկ պատկերի նկարահանում: Այս դեպքում` սահմանափակումը փաստացի առավելություն է: Հեղինակը օժտված է կինոլեզվի հիմնական տարրերից օգտվելու, խոսքի ազատությամբ: Առավել քիչ տեխնիկական, ֆինանսական ծախսերի ու ժամանակի օգտագործմամբ ամբողջական ֆիլմ արտադրելու բացառիկ հնարավորությամբ: Հատկանշական է, որ փառատոնի տասնյակ հեղինակների ֆիլմեր ցուցադրվել են աշխարհի տարբեր կինոֆոռումներում եւ մրցանակների արժանացել:



Փառատոնի փակմանը, որը տեղի կունենա մայիսի 24-ին, կհրապարակվեն հաղթողների անունները «Մեկ կադր մեկ րոպե» եւ կարճամետրած կինո (40 րոպեից ոչ ավել) անվանակարգերում:



Փառատոնն անց է կացվում 2003 թվականից, իսկ նրա խորհրդանիշն է բրոնզե արձանիկն, որը վերակերտում է Գեղամա լեռների 5000-ամյա ժայռապատկերները:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---