Կրքերը Եվրատեսիլի շուրջ շարունակվում են. Բաքուն հուշարձաններից անցել է երգերին20 մայիսի 2009 - 16:16 AMT PanARMENIAN.Net - Չեն հանդարտվում Եվրատեսիլի շուրջ կրքերը, որի եզրափակիչ փուլը տեղի է ունեցել մայիսի 16-ին: Այժմ հերթը հասել է հայ երգչուհիներ Ինգա եւ Անուշ Արշակյանների կատարած երգին: Ադրբեջանի մամուլում հաղորդագրություն է հայտնվել այն մասին, որ «Ջան-ջան» երգը, որի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Մանէ Հակոբյանը, «կրկնօրինակվել է ադրբեջանցի կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիեւի «Նախչիվանի» երգից»:Գրագողության մեղադրանքների առնչությամբ մեկնաբանություններ ստանալու համար PanARMENIAN.Net ի թղթակիցը դիմել է երաժշտագետ Ալինա Փահլեւանյանին. «Անշուշտ, «Ջան-ջան» երգը հայկական է, նույնիսկ անհեթեթություն է այդ առնչությամբ ապացույցներ որոնելը: Ադրբեջանական կողմը հաճախ է անհիմն մեղադրանքներ ներկայացնում, սակայն անհրաժեշտ է հասկանալ, որ ցանկացած մարդու, անկախ ազգային պատկանելիությունից, այս կամ այն ազգային գործիքի կատարումը կարող է դուր գալ, հիշվել եւ հաճելի լինել լսողության համար»: Կոմպոզիտոր Մարտին Վարդազարյանի խոսքերով, նա ճանաչում էր ադրբեջանցի կոմպոզիտոր Թոֆիկ Կուլիեւին եւ վստահ է, որ վերջինիս դուր չէին գա նման անհիմն մեղադրանքները: Կոմպոզիտորն ինքը հայկական «Ջան-ջան» երգի հասցեին մեղադրանքների մասին նորությունը մեկնաբանել է հետեւյալ կերպ. «Ես բացառում եմ Թոֆիկ Կուլիեւի երգից հայ կոմպոզիտորի գրագողությունը: Երգը, որով Հայաստանը ելույթ է ունեցել այս տարի Եվրատեսիլում, իր կառուցվածքով հիմնված է արեւելյան ռիթմերի վրա` հայկական մեղեդիների գերակշռությամբ: Պարզապես, եթե մեծ ցանկություն կա, կարելի է անհիմն կերպով գրագողություն կամ նմանություն փնտրել ամեն տեղ, եթե ի սկզբանե նման նպատակ է հետապնդվում»: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |