Հայաստանում տեղի է ունենալու գերմանացի երաժիշտներ Էմերսոն Ստյուարտի եւ Քրիստոֆ Շեբենի համերգը10 հունիսի 2009 - 21:03 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատունը Հայաստանի Մշակույթի նախարարության աջակցությամբ իրականացնում է տարբեր մշակութային ծրագրեր:«Գերմանիայի մշակույթի շաբաթներ 2009» ծրագրի շրջանակներում Վայոց ձորի մարզում հունիսի 10-11-ը տեղի է ունենալու տենոր Քրիստոֆ Շեբենի եւ դաշնակահար Էմերսոն Ստյուարտի համերգը: Գերմանացի երաժիշտների համերգային ծրագրում ընդգրկված են Մենդելսոնի, Բարտոլդի, Յոհանես Բրամսի, Ֆրանց Շուբերտի, Ռիխարդ Շտրաուսի ստեղծագործությունները: Հունիսի 10-ին երաժիշտները ելույթ են ունենալու Ջերմուկում, մեկ օր անց` Եղեգնաձորում: Համերգին ներկա են լինելու Հայաստանում Գերմանիայի դեսպանատան ներկայացուցիչները: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |