Երեւանում մեկնարկել է «թանգարանային կառավարման» դասընթաց-վարժանքը11 հունիսի 2009 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Երեւանում մեկնարկել է թանգարանների կառավարմանը նվիրված քառօրյա վարժանքը: Հունիսի 11-14-ը Հայաստանի ու Արցախի թանգարանների շուրջ 30 ղեկավարներ ու կուրատորներ կբարձրացնեն իրենց որակավորումը թանգարանների ղեկավարության ու զարգացման գործում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակած ձեռնարկների ու մեթոդաբանության հիման վրա: Վարժանքը սկսվել է այսօր, հունիսի 11-ին, ՀՀ Ազգային պատկերասրահում: Հաջորդ օրերին վարժանքը կանցնի «Էրեբունի» արգելոց-թանգարանում, Երեւանի պատմության թանգարանում եւ Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում: Թանգարանների աշխատանքի արդիականացման եւ կատարելագործման նպատակով թրենինգի ընթացքում կքննարկվեն ռազմավարական ծրագրավորման, մարքեթինգի, միջոցների հավաքման եւ այլ հարցեր: «Ցուցանմուշներին էական վնաս է հասցվում ոչ թե պատերազմների ժամանակ, այլ աշխատանքի հանդեպ ամենասովորական անգրագետ վերաբերմունքի պատճառով: Արդյունքում, ցուցանմուշներն ամիսներով «բուժման» են ուղարկվում կամ ուղղակի անհետ կորչում են արխիվներում»,-վարժանքի բացմանը ասել է Սանքտ Պետերբուրգի Ազգագրության ու մարդաբանության թանգարանից (Կունստկամերա) հրավիրված փորձագետ Յուլյա Կուպինան: Վարժանքի ժամանակ Հայաստանի, Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մասնագետները զեկույցներ կներկայացնեն մշակութային ժառանգության պահպանման, ցուցանմուշների գիտական հայեցակարգի, պատմահնէաբանական թանգարանների արդի խնդիրներին: Վարժանքն անցնումն է ՀՀ մշակույթի նախարարության, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ ԱՊՀ մասնակից երկրների հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի հովանավորությամբ: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազան․ Մեծ հանդիպում ենք նախատեսում բոլոր քաղուժերի հետ` քննարկվելու է վարչապետի թեկնածուի հարցը Նա նշել է, որ Բաքվի բանտերում պահվող Արցախի ղեկավարության հետ աղ ու հաց են կիսել, բայց հարցը չեն բարձրաձայնում Փաշինյանը՝ Ադրբեջանի հետ խաղաղ գործընթացի մասին. Տիեզերք թռիչքները ևս անիրական էին թվում Նա ընդգծել է, որ ՀՀ ռազմավարությունն ուղղված է տարածաշրջանի հարևանների հետ տնտեսական ինտեգրման խորացմանը Ուրուգվայի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի օր հռչակող օրինագիծը Նախաձեռնությունը Սենատի կողմից հավանության էր արժանացել մայիսի 7-ին ՀՀ–ն և Սլովակիան պայմանավորվել են ռազմատեխնիկական գործակցության շուրջ Կարեն Բրուտյանի գլխավորած պատվիրակությունը Բրատիսլավայում է |