Երեւանում տեղի է ունեցել Լեոյի «Անցյալից» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը12 հունիսի 2009 - 23:28 AMT PanARMENIAN.Net - Երեւանում տեղի է ունեցել հայտնի պատմաբան Լեոյի «Անցյալից» գրքի երկրորդ հրատարակության շնորհանդեսը, աշխատությունը հրատարակվել է Միքայել Հայրապետյանի խմբագրությամբ: Առաջին անգամ հայտնի պատմաբանի ու գրողի գիրքը հրատարակվել է 1925թ., որից հետո տարիներ շարունակ մոռացության է մատնվել խորհրդային իշխանությունների կողմից: «Այս գիրքը պետք է լինի յուրաքանչյուր հայի սեղանի գիրքը, քանի որ այնտեղ նկարագրվում են հայ ժողովրդի ճակատագրական սխալները, որ արվել են անցյալ դարասկզբին: Ես հուսով եմ, որ «Անցյալից» գրքի ընթերցանությունը կօգնի մեզ խուսափել սխալների կրկնությունից, որոնք, ցավոք, մենք կրկնում ենք նորից ու նորից»,-շնորհանդեսին ասել է Մ.Հայրապետյանը: «Շուրջ 80 տարի առաջ գրված «Անցյալից» գիրքը պատմական, գրական ու քաղաքագիտական արժեք է ներկայացնում»,-ասել է գրախոսականի հեղինակ Աշոտ Սարգսյանը:-«Գիրքը գրվել է Հայոց ցեղասպանությունից 10 տարի անց, երբ հեղինակը կարողացավ ուշքի գալ ու ետ նայել: Ինձ վիճակվել է ընթերցել գրքի օրիգինալը, որը դատելով նրա վիճակից, փակված լինելով արխիվում, այնուամենայնիվ, բազմիցս ընթերցվել է եւ բազում տողեր ընդգծված են»: Երկրորդ անգամ Լեոյի «Անցյալից» պատմագրական աշխատությունը հրապարակվել է 2009թ. «Շեմ» տպագրատանը: Լեոն (Առաքել Գրիգորի Բաբախանյան) ծնվել է 1860թ. ապրիլի 14-ին Շուշիում, նա ականավոր հայ պատմաբան է, գրող, հրապարակախոս, Երեւանմի համալսարանի պրոֆեսոր: 20 դարի սկզբին նա բազում հետազոտություններ է հրապարակել Հայաստանի պատմության հիմնական խնդիրների վերաբերյալ: Նրան են պատկանում հայ տպագրությանը, հայտնի հայ հասարակական գործիչների, հրապարակախոսների ու քննադատների կյանքին ու գործունեությանը նվիրված մենագրությունները: Կյանքի վերջին տարիներին նա աշխատել է Հայաստանի պատմության բազմահատորյակի վրա: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |