Հայաստանը մասնակցել է նիդեռլանդական Թիլբուրգ քաղաքում կայացած Արեւելյան Եվրոպայի մշակութային փառատոնին

PanARMENIAN.Net - Հունիսի 14-ին նիդեռլանդական «Արեւելյան Եվրոպա» կենտրոնը Թիլբուրգ քաղաքում կազմակերպել էր Արեւելյան Եվրոպայի ազգային մշակութային փառատոն:



Ծրագրի նպատակն է նպաստել միջմշակութային երկխոսությանը, ծանոթացնել այդ երկրներում զբոսաշրջության հնարավորություններին: Փառատոնին մասնակցեցին Հաագայում հավատարմագրված Արեւելյան եւ Կենտրոնական Եվրոպայի բազմաթիվ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, տարբեր քաղաքների համայնքային կառույցների ներկայացուցիչները:



Փառատոնին ներկա էին քաղաքային իշխանությունների, հոլանդական գործարար շրջանակների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:



Հայաստանի տաղավարը ձեւավորել էին Հաագայում ՀՀ հյուպատոսությունը եւ Էյնդհովենի «Ալֆա-Երեւան» հայկական համայնքը: Ազգային տաղավարներին եւ խոհանոցին ծանոթանալուց հետո տեղի ունեցավ համերգ, որի ժամանակ ներկայացվեցին նաեւ հայկական ժողովրդական երգերը, պարերն ու երաժշտությունը:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---