Մոսկվայում կայացել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրեմիերան27 հունիսի 2009 - 20:15 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 19-28 տեղի է ունենում Մոսկովյան միջազգային 31-րդ կինոփառատոնը, որի շրջանակներում կայացել է Հովհաննես Գալստյանի «Խճճված զուգահեռներ» ֆիլմի պրեմիերան: Այս կինոժապավենմը ներգրավված է «Հեռանկար» ծրագրի մեջ: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հովհաննես Գալստյանը, «Խճճված զուգահեռներ»-ը պատմություն է նորվեգացի մոր եւ դստեր մասին, ում ճակատագրերը զուգահեռվում են իրար ու կապվում նաեւ Հայաստանի հետ: Երկրորդ համաշխարհայինի տարիներին նորվեգացի Հաննան իր տանն ապաստան է տալիս գերությունից փախած Առաքելին: Նա սկսում է իր հակասական զգացմունքները հանձնել օրագրի էջերին, որն ավելի ուշ պիտի հայտնվի դստեր ձեռքերում: Հովհաննես Գալստյանի 91-րոպեանոց այս ժապավենը նկարահանվել է 6 տարիների ընթացքում, հանդիսանում է Հայաստանի, Ֆրանսիայի եւ Նորվեգիայի համատեղ արտադրություն: Ֆիլմի գլխավոր դերերում հանդես են եկել նորվեգացի դերասանուհի Սիրի Հելենե Մյուլլերը եւ ֆրանսահայ դերասան Սերժ Ավետիքյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |