Սիրիայի մշակույթի նախարարը Հայաստանի ԱԳՆ ղեկավարին ծանոթացրել է Հայաստանում Սիրիական մշակույթի օրերի ծրագրին 2 հուլիսի 2009 - 22:35 AMT PanARMENIAN.Net - Հուլիսի 2-ին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Սիրիայի մշակույթի նախարար Ռիադ Նասսան Աղային: Բարձր գնահատելով հայ-սիրիական հարաբերությունները` նախարար Նալբանդյանն ընդգծեց, որ հայ եւ սիրիացի ժողովուրդները կապված են պատմությամբ ստուգված ավանդական բարեկամությամբ եւ փոխադարձ համակրանքով, իսկ ս.թ. հունիսին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով Սիրիայի Նախագահ Բաշշար ալ-Ասադի Հայաստան կատարած այցը լուրջ խթան էր երկու երկրների համագործակության ամրապնդման ու հետագա խորացման համար:Իր հերթին նախարար Ռիադ Նասսան Աղան շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար: Ռիադ Նասսան Աղան նախարար Նալբանդյանին ներկայացրեց Երեւանում Սիրիայի Մշակութային շաբաթվա շրջանակում նախատեսված միջոցառումները` ընդգծելով մշակութային ոլորտում փոխանակումների ակտիվացումը` որպես բարեկամական ջերմ հարաբերությունների եւս մեկ խորհրդանիշ: Նախարար Ռիադ Նասսան Աղան կարեւորեց Սիրիայի հայկական համայնքի դերն ու ներդրումը Սիրիայի զարգացման գործում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |