Հուլիսի 7-ին կայանալիք համերգի ժամանակ տեղի կունենա Ռուբեն Հախվերդյանի «Կտակ» նոր երգի պրեմիերան

PanARMENIAN.Net - «Ես չեմ սիրում ինքնին իմ երգերը, ես սիրում եմ դրանք կատարել: Երգի ստեղծման գործընթացն այնքան հոգնեցուցիչ է, որ հետո հոգնում ես դրանից: Բայց կատարումը բոլորովին այլ արվեստ է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է երգիչ Ռուբեն Հախվերդյանը:



Հայ երգիչ Ռուբեն Հախվերդյանի մամլո ասուլիսը կլապված էր հուլիսի 7-ին Սպենդիարյանի անվ. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում կայանալիք համերգի հետ:



Ինչպես հաղորդեց երաժիշտը, համերգի ժամանակ բացի սիրված երգերից ինքը կներկայացնի նաեւ «Կտակ» նոր երգը:



«Այսօր փակ սահմանների պատճառով կովկասյան տարածաշրջանում երաժշտությունը ճահճացման շրջան է ապրում: Մեկուսացման պատճառով մենք գաղափար անգամ չունենք, թե ինչ է կատարվում Վրաստանի կամ Ադրբեջանի երաժշտական ոլորտում եւ հակառակը: Խորհրդային ժամանակ երեւանյան քաղաքային երգը հիանալի կովկասյան երգի օրինակ էր ծառայում: Այդ երգը, բնականաբար, զուրկ չէր հայկական մոտիվներից, քանի որ սկզբնապես հայերեն էր հնարվում»,- իր կարծիքով կիսվել է Ռուբեն Հախվերդյանը Հայաստանի եւ կովկասյան տարածաշրջանի երաժշտական աշխարհի դրության վերաբերյալ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---