«Գոյ» թատրոնը պետական կարգավիճակ կստանա Երեւանի պետական երիտասարդական-փորձարարական թատրոնի հաշվին

PanARMENIAN.Net - Օրերս ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը եւ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանը հաղորդել են Երեւանի պետական երիտասարդական-փորձարարական թատրոնի (ԵՊԵՓԹ) փոխտնօրենին, որ կիրականացվի թատրոնների միավորման ծրագիր, ինչի հետ թատրոնի աշխատակազմը համաձայն չէ, քանի որ թատրոնն արդեն իր ոճն է մշակել ու գտել է իր փորձարարական ուղին:



«Թատրոնը, որտեղ վերջին 3 ամսում 3 ներկայացում է բեմականացվել, որտեղ վերջին 3 տարում 30 ուսանողներ են զբաղված եղել, որը հիմնադրման ժամանակից մինչ օրս ազատ բեմ է տաղանդավոր երիտասարդների համար, չի կարելի փակել նույնիսկ շատ լուրջ պատրվակով»,-հայտարարել է ԵՊԵՓԹ փոխտնօրեն Հերմինե Վահանյանը:



ԵՊԵՓԹ գլխավոր ադմինիստրատոր Կարեն Հովհաննիսյանն իր հերթին հայտարարել է. «Տարբեր, այդ թվում փորձարարական թատրոնների քանակն, անկասկած, կարող է բարձրացնել ոլորտի որակը: Մենք կարծում ենք, որ մշակույթի նախարարության պաշտոնյաները գիտեն դա եւ առանց մեզ, սակայն ակնհայտ է, որ իրենց հիմնական խնդիրն է պետական կարգավիճակ ապահովել Արմեն Մազմանյանի «Գոյ» թատրոնին:



ԵՊԵՓԹ կոլեկտիվին, նախապես չտեղեկացնելով, ներկայացվել է նոր տնօրեն Արթուր Նալբանդյանը, որին ընդունեցին առանց սկանդալների: Սակայն թատրոնի դերասանները գտնում են, որ, առնվազն, անտրամաբանակն է աշխատանքից ազատել մասնագետի, ուղղակի շնորհակալություն հայտնելով նրան պրոֆեսիոնալ աշխատանքի համար: Ըստ թատրոնի ներկայացուցիչների, հենց այդպես վարվեցին թատրոնի նախկին տնօրեն Էդիկ Հակոբյանի հետ:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---