«Ոսկե ծիրանի» շրջանակներում 7 օրում կցուցադրվի 158 ֆիլմ 52 երկրից

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրանի» 6-րդ միջազգային կիոնփառատոնում, որը կանցնի հուլիսի 12-19 Երեւանում, կցուցադրվի 158 ֆիլմ 52 երկրից: Ներկայացված ֆիլմերից 52-ը հայկական կինեմատոգրաֆիայի արդյունք են: Հայկական ֆիլմերն ընդգրկված են փառատոնի տարբեր ծրագրերում:



«Շատ հաճախ ասվում է այն մասին, որ հնարավորություն չկա դիտել հայրենական կինեմատոգրաֆիայի ֆիլմերը: Հայկական ֆիլմեր ընդգրկելով «Ոսկե ծիրանի» ծրագրում, մենք հնարավորություն ենք ընձեռում հանդիսատեսին դիտել եւ գնահատել հայկական ֆիլմերը»,-այսօր մամլո ասուլիսում ասել է փառատոնի ծրագրերի տնօրեն Միքայել Ստամբոլցյանը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---