Օռլանդոյի եւ Քուինսի լատինամերիկյան կինոյի փառատոների լավագույն ֆիլմը կցուցադրվի Երեւանում

PanARMENIAN.Net - «Ոսկե ծիրան» փառատոնի միջազգային մրցութային ծրագրում ներկայացված է ԱՄՆ-ից ազգությամբ լեհ ռեժիսոր Անջեյ Կրակովսկու «Պալադինին որոնելիս» ֆիլմը: Ռեժիսորի նոր ֆիլմը, որն արդեն 41 տարին է ինչ աշխատում է ԱՄՆ-ում, նկարահանվել է Գվատեմալայում եւ պատմում է երիտասարդ հոլիվուդյան գործակալի մասին, որը մեկնում է Գվատեմալա` կրկնակի օսկարակիր ռեժիսոր Ջեկ Պալադինին որոնելու նպատակով, որն արդեն շուրջ 20 տարի է, ինչ այդ երկրում է ապրում:



«Պալադինին որոնելիս» ֆիլմում չկա ոչ սեքս, ոչ բռնություն: Ֆիլմը շատ ջերմ է եւ կարող է կամուրջ հանդիսանալ տարբեր ազգերի, մշակույթների ու տարիքային խմբերի համար: Ֆիլմը հաջողությամբ բացահայտում է ամերիկյան երիտասարդության սնահավատությունները»,-մամլո ասուլիսում ասել է Ա.Կրակովսկին:



«Պալադինին որոնելիս» ֆիլմն առաջին օտարերկրյա ֆիլմն էր «Տարզանն ու կանաչ աստվածուհին» (1938թ.) կինոնկարից հետո, որ նկարահանվել է Գվատեմալայում:



Վերջերս նկարահանված «Պալադինին որոնելիս» ֆիլմն արդեն լավագույնն է ճանաչվել Օռլանդոյի եւ Քուինսի լատինամերիկյան կինոյի փառատոներում, ինչպես նաեւ Wine Country փառատոնում:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---