«Ոսկե ծիրանի» գլխավոր հովանավորը պարգեւատրվել է «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով13 հուլիսի 2009 - 18:22 AMT PanARMENIAN.Net - Հունիսի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի է ունեցել «Ոսկե ծիրան» 6-րդ միջազգային կինոփառատոնի բացման արարողությունը: Արարողությանը ներկա էր շուրջ 1000 մարդ` մասնակիցներ, հյուրեր, հովանավորներ: Կինոփառատոնի գլխավոր հովանավորն է ՎիվաՍելլ-ՄՏՍ ընկերությունը, որի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մշակույթի ոլորտում բարեգործական գործունեության համար պարգեւատրավեց ՀՀ մշակույթի նախարարության «Մանթաշյանի ասպետ» ոսկե մեդալով: «Նախաձեռնելով փառատոնը, կազմակերպիչները հավատում էին հաջողությանն ու արդյունքին, ինչն էլ ստիպեց մեզ եւս հավատալ, որ «Ոսկե ծիրանը» կկայանա ու համբավ ձեռք կբերի: Այդ հավատն է ստիպում մեզ արդեն այսօր, 6-րդ կինոփառատոնի բացման օրը սկսել աշխատել 7-րդի կազմակերպման ուղղությամբ»,-ասել է Ռալֆ Յիրիկյանը: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |