Հուլիսի 26-31-ը Թբիլիսիի հայկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանում

PanARMENIAN.Net - Հուլիսի 26-31-ը Թբիլիսիի հայկական պետական դրամատիկական թատրոնը հյուրախաղերով հանդես կգա Հայաստանի 5 քաղաքներում: Ինչպես հացորդում է ՀՀ մշակույթի նախարարության մամլո ծառայությունը, թատրոնը հանդես կգա Երեւանում, Էջմիածնում, Արտաշատում, Աշտարակում, Չարենցավանում:



Հյուրախաղերի ծրագրում ընդգրկված են Գաբրիել Սունդուկյանի «Խաթաբալան», Յուջին Օ`Նիլի «Սերը ծփիների տակ» եւ Սայաթ-Նովայի ստեղծագործությունների հիման վրա «Աշխարհումս միայն դուն իս» ներկայացումները:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---