Երեւանում տեղի կունենա հայտնի օպերայի երգչուհի Լյուբով Կազարնովսկայաի համերգը

PanARMENIAN.Net - Օգոստոսի 2-ի ՀՀ կառավարության ընդունելությունների տանը, առաջին տիկին Ռիտա Սարգսյանի հովանավորության տեղի կունենա օպերային արվեստի համաշխարհային աստղ Լյուբով Կազարնովսկայաի համերգը: Համերգը նվիրվում է Երկաթուղայինների մասնագիտական օրվան: Նախաձեռնողն ու կազմակերպիչը «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն է:



Միջոցառման նպատակն է ոչ միայն տոնել մասնագիտական տոնը, այլ նաեւ միավորել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի շուրջ ստեղծագործական մտավորականության, քաղաքականության ու բիզնեսի ներկայացուցիչներին: Այդպիսով, ընկերությունն իր առաջին քայլերն է ձեռնարկում մշակութային կապերի զարգացման եւ երկրի ստեղծագործական մտավորականության հետ համագործակցության ուղղությամբ:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---