Գեորգի Գարանյանը կբացի Super-Jazz փառատոնն Աշդոդում

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 14-15-ին Իսրայելի Աշդոդ քաղաքում Super-Jazz փառատոնի շրջանակներում տասնայկ համերգներ տեղի կունենան: Փառատոնի գլխավոր ղեկավարը Լեոնիդ Պտաշկան է:



Պտաշկան բացահայտում է իր ստեղծագործական գաղտնիքը` փառատոնի ծրագրի ոչ մի համերգ չի կրկնվի: Փառատոնը կբացվի գալա-համերգով, Գեորգի Գարանյանի, Բեեր-Շեւի սիմֆոնետտայի ու Լեոնիդ Պտաշկայի մասնակցությամբ:



Փառատոնին կմասնակցեն հայտնի սաքսոֆոնահար Բեննի Գոլսոնը, հայտնի շեփորահար Ջոեյ Մորանը, վոկալիստ Ջորջ Վ.Ջոնսոն-կրտսերը:



Ընդամենը փառատոնին կմասնակցեն երաժիշտներ 16 երկրներից: Ճանաչված աստղերն ու նոր ճանաչում գտնող կատարողները, ավանդույթների հետեւորդներն ու փորձարարները կնվիրեն հանդիսատեսին հիասքանչ երաժշտություն իմպրովիզացիոն ջազից մինչեւ դասական, հաղորդում է Zman.com-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---