Արտո Թունչբոյաջյանը եւ «Armenian Navy Band»-ը ելույթ կունենան Հայաստանի ազգային ժողովի զբոսայգում

PanARMENIAN.Net - Օգոստոսի 14-ինՀայաստանի Ազգայինժողովի զբոսայգու դարպասները կբացվեն Արտո Թունչբոյաջյանի եւ «Armenian Navy Band»-ի համերգի անցկացման համար: Համերգը, որը տեղի կունենա Ազգային ժողովի շենքի դիմաց` զբոսայգում, կկայանա արդեն ավանդական դարձած «Ազգային ժողովի բաց դռներ» ծրագրի շրջանակներում:



Արտո Թունչբոյաջյանը «Armenian Navy Band» խումբը հիմնել է իննսունականների վերջին: Արտո Թունչբոյաջյանի ստեղծած եւ «Armenian Navy Band»-ի կողմից կատարվող երաժշտությունը ներառում է հայկական եւ արեւելյան երաժշտության, զանազան երաժշտական հոսանքների տարրեր, որտեղ գերակայում է ջազի ոգին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---