Ալլա Պուգաչովան Արցախում կայանալիք մասնավոր միջոցառմանը մասնակցելու հրավեր չի ստացել

PanARMENIAN.Net - Սեպտեմբերին Երեւանում կկայանա Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» համերգը, որը տեղի կունենա բեմի հետ երգչուհու հրաժեշտի համաշխարհային շրջագայության շրջանակներում: Վերջերս ադրբեջանական մամուլում տեղեկատվություն է հայտնվել այն մասին, որ հայ բարերար Լեւոն Հայրապետյանը Ալլա Պուգաչովային Արցախ է հրավիրել «Մեծ կնունքի», որտեղ երգչուհին կմեկնի Հայաստանում կայանալիք համերգից հետո:



Հայաստանում Ալլա Պուգաչովայի համերգի կազմակերպիչ, «Artas» եւ «Forpost» ընկերության ղեկավար Զարինե Մխեյանը, ում դիմել էր PanARMENIAN.Net ի թղթակիցը, հերքում է Լեւոն Հայրապետյանի կողմից Ալլա Պուգաչովային «Մեծ կնունքի» հրավիրելու մասին ասեկոսեները:



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին Երեւանի ՄՀՀ-ում կկայանա Ալլա Պուգաչովայի «Երազներ սիրո մասին» համերգը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---