Հոլիվուդում կկայանա «Արփա» 12-րդ Միջազգային կինոփառատոնը22 օգոստոսի 2009 - 12:59 AMT PanARMENIAN.Net - «Արփա» 12-րդ Միջազգային կինոփառատոնը տեղի կունենա Հոլիվուդում հոկտեմբերի 23-25: Այս տարի ամենամյա փառատոնը, հիմնված «Արփա» կինոյի , երաժշտության եւ արվեստի հիմնադրամի կողմից, կբացվի Հայկ Ղազարյանի «Վենետիկ» ֆիլմի ամերիկյան պրեմիերայով` լատինոամերիկյան կինոաստղերի` Ալֆոնսո Էռեռայի եւ Ռուդի Ռոդրիգեսի մասնակցությամբ:Կինոփառատոնի երեք օրվա ընթացքում Հոլիվուդի Եգիպտական կինոթատրոնում կներկայացվեն 50-ից ավելի գեղարվեստական, կարճամետրաժ, վավերագրական, այդ թվում նաեւ անիմացիոն ֆիլմեր եւ երաժշտական տեսանյութեր: Փառատոնի շրջանակներում ներկայացված կինոնկարների ցանկում հանդիսատեսը կկարողանա դիտել նաեւ Ալեքս Վեբի «Hove» ֆիլմը` Օլիմպիա Դուկակիսի մասնակցությամբ: Փառատոնին կմասնակցեն կինեմատոգրաֆիստներ Հայաստանից, Իրանից, Լիբանանից, Թուրքիայից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իսպանիայից, Իսրայելից եւ Պաղեստինից: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |