«ReAnimania» առաջին երեւանյան անիմացիոն կինոփառատոնը դարձավ միջազգային10 սեպտեմբերի 2009 - 16:52 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 3-6 Հայաստանում կանցնի «ReAnimania» առաջին Երեւանյան միջազգային անիմացիոն կինոփառատոնը: Փառատոնին կմասնակցեն ավելի քան 31 երկրների ներկայացուցիչներ, այդ թվում` Ֆրանսիայից, Ռուսաստանից, ԱՄՆ-ից, Իտալիայից, Մալիից եւ այլն: «Մենք ուրախ ենք, որ առաջին անգամ կազմակերպած այս փառատոնը, իրոք դարձավ միջազգային,- ընդգծեց փառատոնի տնօրեն Վրեժ Կասունին եւ ավելացրեց,- «ReAnimania» անիմացիոն կինոփառատոնը ունի մասնագիտական ուղղվածություն: Մենք ցանկանում ենք զարգացնել ոչ միայն Հայաստանի անիմացիոն դպրոցը, այլ նաեւ ընդլայնել դրա սահմանը»: Փառատոնի մրցութային ծրագրի մեջ ընդգրկվել են 5 լիամետրաժ եւ 100 կարճամետրաժ ֆիլմեր: «Մրցույթին ֆիլմերը կներկայացվեն հետեւյալ անվանակարգերում` «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ», «Լավագույն լիամետրաժ ֆիլմ», «Լավագույն դիպլոմային աշխատանք», «Լավագույն հեռուստատեսային սցենար», «Հանդիսատեսի համակրանքի մրցանակ», «Հայաստանի մշակույթի նախարարության մրցանակ», «Հատուկ մրցանակ երեխաներից»,- նշեց նա:Իր հերթին փառատոնի շրջանակներում կանցնեն հատուկ ծրագրեր` «Փառատոններ, Կազմակերպություններ եւ դպրոցներ» եւ «Անիմացիայի վարպետների հետահայաց ցուցադրումներ»: Բացի այդ, «ReAnimania-ի» շրջանակներում կկայանա հետեւյալ աշխատանքների առաջին ցուցադրումը` իսրայելցի անիմատոր Արի Ֆոլմանի «WALTZ WIZH BASHIR», Նինա Ֆելիի (ԱՄՆ) «SITA SINGS THE BLUES», Բիլ Ֆլիմպտոնի (ԱՄՆ) «IDIOTS AND ANGELS», Մարժան Սատրապիի եւ Վինսենտ Փարոնի (Ֆրանսիա) «Պերսեպոլիսը»: «Հանդիսատեսի դատին կներկայացվի նաեւ երկու ցուցահանդես, որից մեկը նվիրված կլինի կոմիքսների արվեստին եւ նկարած պատմություններին, իսկ երկրորդը` հայկական անիմացիոն արվեստի լավագույն նմուշներին: Բացի այդ, փառատոնին ներկայացված ֆիլմերը կցուցադրվեն Դիլիջանում», - նշեց ծրագրերի տնօրեն Արթուր Բախչինյանը: Փառատոնը համագործակցում է Annency, Շտուգհարդի, Ardman Studio միջազգային անիմացիոն կինոփառատոնների , «Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ եւ այլն: Փառատոնը նվիրված է 3D-անիմացիայի հիմնադիր Ալեքսանդր Շիրինյանի հիշատակին: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է Մոլդովան առաջին երկիրն է, որն անվտանգության և պաշտպանության համաձայնագիր է ստորագրել ԵՄ-ի հետ Բորելն ընդգծել է, որ ԵՄ–ն կշարունակի սատարել Մոլդովային ԵՄ–ին անդամակցելու ճանապարհին Հայտնի են «Ոզնի» մրցաշարի հաղթող թիմերը Evocabank-ի մասնակցությամբ կայացել է պատվոգրերի և նվերների հանձնման արարողությունը: |