Երեւանում բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը

PanARMENIAN.Net - Երեւանում` «Նարեկացի» մշակույթի կենտրոնում այսօր բացվել է կինոօպերատոր Արթուր Մանուչարյանի լուսանկարչական ցուցահանդեսը, որին ներկայացվել են հայ միջնադարյան ճարտարապետական ժառանգության եւ Հայաստանի տեսարժան վայրերի լուսանկարներ: «Այս ցուցահանդեսը հնգամյա աշխատանքի արդյունք է: Ես որոշեցի այս անգամ իմ ցուցահանդեսը նվիրել Հայաստանին: Այստեղ ներկայացված են Հայաստանի անհայտ, գրեթե ավերված եկեղեցիներ ու ճարտարապետական հուշարձաններ, որոնք երկրի խուլ անկյուններում են գտնվում: Այս ցուցահանդեսի իմաստը նրանում է, որպեսզի մարդիկ տեսնեն այդ ճարտարապետական ժառանգությունը եւ իրենց ներդրումը կատարեն դրա պահպանման գործում»,- նշել է Մանուչարյանը ցուցահանդեսի բացման արարողության ժամանակ:



Ցուցահանդեսին ներկայացված են 36 լուսանկարներ, որոնց մի մասը տպագրվել են «Տպավորություններ Հայաստանից» գրքում, որը պատմում է Հայաստանի 8 ճարտարապետական հուշարձանների մասին: Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 18-ը:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---