«Բուրգանով-կենտրոնում» ցուցադրված են ԱՊՀ-ի երիտասարդ քանդակագործների աշխատանքները

PanARMENIAN.Net - Այսօր «Բուրգանով-կենտրոնի» Մոսկվայի դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանում կայացավ ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի Քանդակագործության միջազգային սիմպոզիումի արդյունքների հանդիսավոր ամփոփումը:



ԱՊՀ երկրների ստեղծագործական բուհերի քանդակագործության Միջազգային սիմպոզիումը անցնում է Մոսկվայում օգոստոսի 15-ից սեպտեմբերի 15 ներառյալ` «Բուրգանով-կենտրոնի» դասական եւ ժամանակակից արվեստի թանգարանի եւ ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի աջակցությամբ:



Արդյունքների ամփոփման ժամանակ կցուցադրվեն ուսանողների աշխատանքները, որոնք ստեղծվել են սիմպոզիումի ժամանակ:



ԱՊՀ անդամ երկրների մարդասիրական համագործակցության միջազգային հիմնադրամի հանձնաժողովը կընտրի լավագույն աշխատանքները:



Երեւանի պետական գեղարվեստի ակադեմիան մտնում է ԱՊՀ երկրների տասնյակի մեջ, որոնք մասնակցում են սիմպոզիումին:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---