Երեւանում բացվել է «Reading Fest»-ը

PanARMENIAN.Net - Երեւանի Հ.Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում այսօր բացվել է «Reading Fest»-ը, որի կազմակերպիչը Ազգային թատերական ստեղծագործական միավորումն է:



Փառատոնի կազմակերպիչները փառատոնն անվանում են աշխատանքային, քանի որ հաջորդ երեք ամիսներին «Reading Fest»-ի շրջանակներում կանցկացվեն ժամանակակից հայ եւ օտարերկրյա դրամատուրգների գրական աշխատանքների հանրային ընթերցումներ»,-ասել է միավորման նախագահ Արա Խզմալյանը:



ՀՀ մշակույթի փոխնախարար Դավիթ Մուրադյանն իր հերթին ընդգծել է. «Փառատոնը կարող է դառնալ այն տարածքը, որտեղ ժամանակակից գրողները, դրամատուրգները կկարողանան գնահատել իրենց ժամանակակիցներին եւ տեսնել այդ ոլորտի ոչ լիարժեք կողմերը»:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---