Հոկտեմբերի 25-29-ին Երեւանում կկայանա «Արեւորդի» էկոլոգիական փառատոնը

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 25-29-ին Երեւանում կկայանա «Արեւորդի» էկոլոգիական փառատոնը: Սկսած 2007-ից, փառատոնն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ Հայաստանի Վայրի բնության եւ մշակութային արժեքների պաշտպանության հիմնադրամի կողմից:



Հարավային Կովկասի երկրների միակ էկո-փառատոնի ծրագրի մեջ ներառված են էկոլոգիական թեմաներով ֆիլմերի ցուցադրություններ, սեմինարներ, ցուցահանդեսներ, համերգներ եւ զանազան էկոլոգիական ակցիաներ:



Սեմինարին, որի վերջնական նպատակը բաց ֆորումի ստեղծումն է, այս տարի կմասնակցեն ավելի քան 60 ռեժիսորներ, էկոլոգներ, արվեստի գործիչներ:



Փառատոնի կազմակերպիչները գնահատում են մանուկների ու երիտասարդների մասնակցությունը հենց իրենց համար նախատեսված զանազան ծրագրերին:



Փառատոնի գլխավոր հովանավորը VivaCell-MTS ընկերությունն է:
 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---